Գերմանիայի Lilium ստարտապը հինգտեղանոց անվարորդ թռչող տաքսի Է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Lilium ստարտապը ներկայացրել Է հինգտեղանոց ինքնավար թռչող տաքսիի նախատիպը: Ընկերությունում պնդում են, որ դա առաջին նման մշակումն Է աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է BBC-ն:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վերջերս նախատիպն անցել Է առաջին փորձարկումները. ինքնուրույն թռել Է, կախված մնացել օդում եւ վայրԷջք կատարել: Ապարատը շարժման մեջ են դնում 36 Էլեկտրաշարժիչներ: Մեկ լիցքավորումը բավականացնում Է մեկ ժամ թռիչքի համար, որի ընթացքում այն կարող Է հաղթահարել 300 կիլոմետր: Մի քանի այլ ընկերություններ արդեն փորձարկել են նման ապարատներ, բայց դրանցից ոչ մեկը երկու մարդուց ավելի չի վերցնում:
Այժմ աերոտաքսին պետք Է անցնի նոր թռիչքային փորձարկումներ: Lilium-ը հույս ունի մոդելի զանգվածային արտադրությունն սկսել 20-ական թվականների կեսերին: Արդեն ինքնավար թռչող տաքսիներ են թեստավորվում Եվրոպայի Airbus ավիակոնցեռնի, ԱՄՆ-ի Uber ընկերության եւ մի քանի ստարտապների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Introducing the Lilium Jet. The world’s first all-electric, jet-powered five-seater air taxi.
— Lilium (@Lilium) 16 мая 2019 г.
See the full film here: https://t.co/jy4BdyPNqV
Far away has #NeverBeenCloser pic.twitter.com/YDNjYU4FRO
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում