1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սատկել Է Grumpy Cat կատուն

Սատկել Է Grumpy Cat կատուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ տարեկանում սատկել Է Ցանցում «Զայրացկոտ կատու» (Grumpy Cat) մականունով հայտնի կատուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել են նրա տերերը:

Կենդանին սատկել Է միզուղիների վարակի հետեւանքով առաջացած բարդացումներից:

«Զայրացկոտ կատվի» պատմությունն սկսվեց 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ «Կատալիադիս»-ի օգտատերը Reddit-ի բլոգներում զետեղեց իր կատվի լուսանկարները, որն աչքի Էր ընկնում խիստ արտասովոր արտաքնով: Կենդանու մռութի արտահայտությունն այնպիսին Է, որ թվում Է, թե նա ինչ-որ բանից դժգոհ Է: Կատուն ստացել Է Grumpy Cat (զայրացկոտ կամ կռվարար) անունը եւ արագորեն դարձել ամեն տեսակ մեմերի հերոս: Կենդանու իսկական անունը Սոուս Թարդար Է կամ կրճատ՝ Թարդ: Արտասովոր արտաքնի պատճառ Էր դարձել գաճաճության գենը, թեեւ Թարդի ծնողներն ամենասովորական կատուներ Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]