Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր Խարբերդի ամառանոցներից փրկարարները գյուրզա են հայտնաբերել

Նոր Խարբերդի ամառանոցներից փրկարարները գյուրզա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը մայիսի 17-ին՝ ժամը 10:52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Գյուրզան Հայաստանում ամենավտանգավոր օձն է. կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։ Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։ Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ Թույնը կիրառվում է դեղագործության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am