Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին. Լեյբորիստների առաջնորդ

Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին. Լեյբորիստների առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել Է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի շուրջ պահպանողականների հետ բանակցությունների ձախողման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 17-ին հայտնել Է Press Association գործակալությունը:

Լեյբորիստների առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել Է, որ Brexit-ի շուրջ միջկուսակցական բանակցությունները «այնքան հեռու գնացին, որքան որ հնարավոր Է», սակայն կողմերն ավելի քան վեց շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում չկարողացան հաղթահարել ակտուալ քաղաքական տարաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]