1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ucom-ը առաջինը հեռահաղորդակցության ոլորտում թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր` 7.5% և 11% եկամտաբերությամբ

Ucom-ը առաջինը հեռահաղորդակցության ոլորտում թողարկում է դոլարային և 
դրամային պարտատոմսեր` 7.5% և 11% եկամտաբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր` 7.5% և 11% եկամտաբերությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով 2019 թ․ մայիսի 16-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

«Թողարկման արդյունքում ներգրավված միջոցներով Ucom-ը շարունակելու է կապիտալ ներդրումների իրականացումը ֆիքսված և շարժական կապի իր բաժանորդներին նորարարական տեխնոլոգիական լուծումներով ապահովելու համար: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է 100 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ։ Ucom պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Արժեկտրոնների վճարման հաճախականությունը լինելու է եռամսյակային»,-ասաց նա:

Հայկ Եսայանի խոսքով՝ պարտատոմսերի թողարկումով Ucom-ը ոչ միայն դիվերսիֆիկացնում է իր վարկային գործիքները, այլև վերահաստատում է իր հավատարմությունը հրապարակային ընկերություններին բնորոշ թափանցիկ, հաշվետվողական գործելաոճին՝ դառնալով ավելի բաց ու գրավիչ ներդրողների համար և առաջին քայլն անելով դեպի միջազգային կապիտալի շուկա։

«Այս քայլով մենք բաժանորդների հետ շփման նոր մշակույթ ենք ձևավորում՝ հնարավորություն ընձեռելով եկամուտ ստանալ այն ընկերությունից, որի կողմից մատուցվող ծառայությունների համար նրանք վճարում են։ Այսինքն` բաժանորդներն իրենց մասնակցությամբ կնպաստեն նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և իրենց իսկ կողմից օգտագործվող ծառայությունների որակի բարձրացմանը»,- նշեց նա:

Ucom-ի համահիմնադիրը համոզված է, որ ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը կաշխուժացնի պարտատոմսերի շուկան, կավելացնի Հայաստանի Հանրապետության ներդրումային պոտենցիալը և կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

«Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանն էլ հավելեց, որ պարտատոմսերը բավականին գրավիչ արժեթղթեր են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: «Դրանք ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլ նաև բանկային ավանդների համեմատ ավելի ճկուն գործիք են, քանի որ ներդրողը կարող է գնված արժեթղթերը կամ դրանց մի մասը ցանկացած պահի վաճառել երկրորդային շուկայում՝ առանց կուտակված եկամուտը կորցնելու: Իսկ մասնավորապես Ucom-ի պարտատոմսերը հավակնում են դասվել արժեթղթերի շուկայի ամենագրավիչ և հետաքրքիր գործիքների շարքում: Առաջնային տեղաբաշխման ավարտից հետո Ucom պարտատոմսերը շրջանառելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ Արմենբրոկը ստանձնելու է նաև այս արժեթղթերի շուկա ստեղծողի դերը, ապահովելով նրանց մշտական իրացվելիությունը», - նշեց նա, հավելելով, որ տելեկոմ ոլորտում Ucom-ն  առաջին ընկերությունն է, որը  նման գործիք է կիրառում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ֆիզիկական անձինք պետք է տեղաբաշխողին՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը (Տիգրան Մեծ պ. 32/1) ներկայացնեն անձնագիր և սոցիալական քարտ, կամ նույնականացման քարտ, ինչպես նաև ՀՀ որևէ բանկում բացված դրամային և դոլարային հաշվեհամարները։ Նշյալ տեղաբաշխողը ներկայացուցիչ կունենա նաև Ամիրյան 4/7 հասցեում գտնվող Ucom-ի սպասարկման կենտրոնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]