Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ

Գավառի  բժշկական  կենտրոնում արդեն  իրականացվել են  լապարասկոպիկ 
վիրահատություններ

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է  վիրահատություն լապարասկոպիկ եղանակով, ինչը հնարավոր է դարձել  համապատասխան նորագույն սարքի ձեռքբերմամբ եւ  մայրաքաղաքի §Էլիտմեդ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Գավառի  բժշկական  կենտրոնում  կատարվեց  լեղապարկի  առաջնային  լապարասկոպիկ  վիրահատությունը    §Էլիտմեդ» բժշկական  կենտրոնի   բժիշկ  Իշխան  Իշխանյանի  մասնակցությամբ: Բժշկական  նորագույն  սարքավորումը  կենտրոնը  ձեռք  էր  բերել  բոլորովին  վերջերս: Վիրահատությունն  անցել  է  բարեհաջող՝  30  րոպե    տեւողությամբ: Բժշկվածը  դուրս  է  գրվել  երրորդ  օրը  եւ  անցել  աշխատանքի  տասնհինգերորդ  օրը:  

 «Մայիսի առաջին կեսի դրությամբ մեզ մոտ կատարվել է լապարասկոպիկ երկու վիրահատություն: Առայժմ վիրահատությունն իրականացնելու են մայրաքաղաքից հրավիրված  մեր գործընկերները, մինչեւ որ վերապատրաստման ուղարկված մեր մասնագետը կվերադառնա իր աշխատանքին: Այս եղանակով կկատարվեն նաեւ գինեկոլոգիական եւ այլ կարգի վիրահատություններ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայնացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին:  Այս  նորույթը  հնարավորություն  կտա  շատ  հիվանդների՝  բուժվելու  հայրենի  քաղաքում՝  մայրաքաղաքը  թոթափելով  ծանրաբեռնվածությունից,  միաժամանակ  մի  քայլ  է՝  հետագայում  լապարասկոպիկ  վիրահատությունների բաժանմունք  ունենալու  համար»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]