Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Բալայանն ընդունել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին

Վահրամ Բալայանն ընդունել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան»  
խմբակցության անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյան գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը  ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը և կառուցվածքը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշել է, որ այցի գլխավոր նպատակը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների միջև կապեր հաստատելը, բնակիչների խնդիրների ծանոթանալն ու օրենսդիր-գործադիր մարմինների հետ համագործակցության ուղիներ փնտրելն է:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսության զարգացմանը, հողերի մշակման գործընթացին, Արցախում վերաբնակեցման ծրագրերին, բուհերի  օպտիմալացմանը, հայկական երկու հանրապետությունների երիտասարդների փխինտեգրմանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]