Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը

Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արզնի-Շամիրամ ջրանցքի Բյուրականի ակվեդուկի հատվածում մայիսի 16-ի լուսադեմին վթար է գրանցվել, որի հետևանքով արտահոսող ջուրը հեղեղել է մերձակա հողատարածքը։ Ջրի ճնշումից վնասվել է ակվեդուկի ներսի մետաղական հատվածը, ինչի արդյունքում էլ արտահոսք է սկսվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից, վթարի արձանագրման պահին անմիջապես դադարեցվել է ջրի մատակարարումը՝ շուրջ 100 կմ երկարություն ունեցող Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ ջրանցքի դատարկվելու համար, բնականաբար, լրացուցիչ ժամանակ էր պետք։ Ջրանցքի դատարկվելուն պես սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք, ելնելով ծավալից,  օրեր կտևեն։

Դեպքի վայր են մեկնել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները, «Ջրառ»  ՓԲԸ մասնագետները, որոնք վստահեցնում են, որ հնարավոր ամեն ինչ կարվի՝ աշխատանքն արագ ավարտելու և ոռոգման  ջրամատակարարումը ջրանցքով օր առաջ վերականգնելու համար։

Արզնի-Շամիրամ ջրանցքի 9 ակվեդուկները վթարային վիճակում են, հրատապ  հիմնանորոգման կարիք ունեն, որոնցից մեկն էլ Բյուրականի  հատվածում է։ Ակվեդուկները ներառված են Ոռոգման  համակարգի արդիականացման ծրագրում (ՈՀԱԾ), և ոռոգման  շրջանի ավարտից հետո,  համաձայն  ժամանակացույցի,  կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում, 9-ից 2-ն ամբողջությամբ կփոխարինվեն  նորերով, որոնցից մեկը Բյուրականինն է,  մյուսը՝ Ուջանում,  իսկ մնացած 7-ը հիմնավոր նորոգման  կենթարկվեն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]