Sony-ն եւ Microsoft-ը պլանավորում են համատեղ զարգացնել ամպային ծառայությունները
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony կորպորացիան եւ Microsoft ընկերությունը պլանավորում են համատեղ աշխատել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ Microsoft Azure-ի ամպային հարթակի հիման վրա նոր ծառայությունների ստեղծման ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտարարել Է ամերիկյան ընկերությունը:
Նշվում Է, որ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որում ընդգծվում Է երկու ընկերությունների պատրաստակամությունը՝ քննարկելու ամպային հարթակի հիման վրա նոր տեխնոլոգիաների ու ծառայությունների համատեղ մշակման հարցը, որոնք կկիրառվեին Sony-ի եւ Microsoft-ի խաղային ու սթրիմինգային ծառայություններում: «Մեր գործընկերությունը հնարավորություն կտա Sony-ին, օգտվելով Azure-ի եւи Azure AI-ի հզորություններից, նոր խաղային ու ժամանցային փորձ տրամադրել իր սպասարկյալներին»,-ընդգծվում Է Microsoft-ի հայտարարության մեջ: Գրեթե 20 տարվա ընթացքում Sony-ն и Microsoft-ը մրցակիցներ Էին տեսախաղերի շուկայում, որտեղ նրանց Playstation եւ Xbox խաղային կցուրդները պայքարում Էին ինդուստրիայում գերիշխելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում