Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գինետոն՝ Թումանյանի թանգարանում

Գինետոն՝ Թումանյանի թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հայ ժողովուրդը տոնում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Հիրավի, այն մեծ տոն է հայ ժողովրդի կյանքում, որովհետև Հովհաննես Թումանյանը համազգային, համամարդկային երևույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության և իրականության մեջ նրա շքեղ փայլատակումը, թողած խոր և անեղծանելի հետքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության աստվածային շնորհն են:

«Թումանյանի մասին եղած հուշերը փաստում են, որ մեծանուն գրողը սիրում էր մասնակցել խնջույքների և իր խոսքին հատուկ շքեղությամբ կենացներ խմել: Բազմաթիվ են պատմություններն այն մասին, որ Թումանյանը սիրում էր գինի խմել: Գինին՝ ի դեմս «Արմենիա Վայն» ընկերության չէր կարող անմասն մնալ Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներից։ Այս հրաշալի առիթի կապակցությամբ «Արմենիա Վայն» ընկերությունը և Հ. Թումանյանի թանգարանը համատեղ  նախաձեռնությամբ մայիսի 16-ին ներկայացնում են «Տակառ» գինիների հատուկ շարք, որոնք փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով։ Գինին ինքնին ստեղծում է յուրահատուկ նրբերանգներով տրամադրություն, բայց այս անգամ այն ուղեկցվելու է թումանյանական քառյակների իմաստնությամբ, որոնք գրքույկների տեսքով տրամադրվելու են գինու հետ միասին»,-նշեց «Արմենիա Վայն» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Քրիստինե Վարդանյանը։

Նոր գինիները հնարավոր է ձեռք բերել հենց թանգարանի հուշանվերների բաժնում: Շուտով  սահմանափակ քանակությամբ դրանք հասանելի կլինեն նաև առևտրային և ժամանցային կենտրոններում ։

Հ․Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ «Տակառ» գինիների հատուկ շարքում ցանկանում ենք հանրությանը ներկայացնել թումանյանական աշխարհը մեկ այլ տեսանկյունից, որ մեծ վայելքների, ընկերական հավաքույթների ժամանակ գինին ընկալվի ոչ միայն որպես խմիչք, այլ՝ նաև փոքրիկ համեմունք, և մատուցվի այնպես, ինչպես Թումանյանն էր օգտագործում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]