Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել Չինական Մեծ պատ

Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել  Չինական Մեծ պատ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց Չինական Մեծ պատ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, էքսկուրսավարի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում:  

Այցի ավարտին տիկնոջը տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր:

Աննա Հակոբյանի զգեստը` հայկական Ankasa բրենդի, կոշիկները` Petrosian shoes բրենդի:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ