Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Պյոտր Պորոշենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը

Պյոտր Պորոշենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանն ընդգծել են քաղաքական 
երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, Ուկրաինայի նախագահն ու դեսպան Սեյրանյանն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Որպես միջխորհրդարանական երկխոսության կարևոր գործիք Ուկրաինայի նախագահն ու այդ երկրում ՀՀ դեսպանն ընդգծել են Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերականգմանը:

Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ