Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զելենսկին մտադիր Է նախաձեռնել Գերագույն ռադայի արձակումը

Զելենսկին մտադիր Է նախաձեռնել Գերագույն ռադայի արձակումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա խորհրդական Դմիտրի Ռազումկովը՝ «1+1» հեռուստաալիքում ելույթ ունենալով «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում: «Զելենսկին, բնականաբար, կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը, քանի որ դրա համար կան մի շարք նախադրյալներ, մասնավորապես, կոալիցիայի բացակայությունը խորհրդարանում»,- ասել Է նա:

Ընտրված նախագահի շտաբն ավելի վաղ տեսահանրագիր Է հրապարակել Ռադայի արձակման մասին: Զելենսկին ինքն ընտրարշավը ընթացքում նույնպես հայտարարել Է Ռադայի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան հոկտեմբերի վերջին: Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակաված Է մայիսի 20-ին:

Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի արձակել Ռադան եւ արտահերթ ընտրություններ նշանակել, բայց խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն կես տարի առաջ, այսինքն՝ մինչեւ մայիսի 27-ը:

Մինչդեռ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մայիսի 17-ին «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը պատրաստվում Է հայտարարել կոալիցիայի կազմի դուրս գալու վերաբերյալ, ինչից հետո պաշտոնական հիմքեր կլինեն պետության ղեկավարի կողմից Ռադայի արձակման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]