Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի շուրջ փակ բրիֆինգ Է անցկացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների համար

Իրանի շուրջ փակ բրիֆինգ Է անցկացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի շուրջ այսպես կոչված ութի խմբի համար մայիսի 16-ին փակ բրիֆինգ են անցկացրել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնատարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները, որոնց թվում Էր Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը, ԱՄՆ-ի Կոնգրեսի բարձրաստիճան անդամներին պատմել են Իրանի շուրջ տիրող իրադրության մասին:

Միջոցառմանը ներկա են եղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեւին Մաքքարթին, Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը, սենատական փոքրամասնության առաջնորդ Չառլզ Շումերը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաեւ կոմիտեի բարձրաստիճան անդամ Դեւին Նունեսը, Սենատի հետախուզության կոմիտեի նախագահ Ռիչարդ Բերրը եւ նրա տեղակալ Մարկ Ուոռները: Իրանի շուրջ սրված իրադրության կապակցությամբ օրենսդիրները պահանջում Էին անհապաղ բրիֆինգներ անցկացնել հետախուզության եւ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնել Է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշը, Սենատի ամբողջ կազմը Իրանի շուրջ իրադրության վերաբերյալ կիրազեկվի մայիսի 21-ին: Նշվում Է, որ միջոցառմանը ելույթ կունենան ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը եւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Նենսի Փելոսին ավելի ուշ հաստատել Է, որ Ներկայացուցիչների պալատի անդամների համար նույնպես բրիֆինգ կանցկացվի մայիսի 21-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]