Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները վախենում են, որ Իրանն առաջինը հարված կհասցնի ԱՄՆ-ին. WSJ

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները վախենում են, որ Իրանն առաջինը հարված կհասցնի ԱՄՆ-ին. WSJ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում Է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ: Մայիսի 16-ին այս մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմում տարակարծություն կա այն բանի վերաբերյալ, թե ինչպես մեկնաբանել Թեհրանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Իրանը գտնվում Է լիամասշտաբ առճակատման եզրին: Ոմանք կարծում են, թե, ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից, Իրանի իշխանությունները համոզված Էին, որ ԱՄՆ-ը լիամասշտաբ ռազմական հակամարտություն կսանձազերծի, եւ պատրաստվում Էին պատասխան միջոցների:

Սակայն, ինչպես ընդգծում Է թերթը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների թվում կա նաեւ այն կարծիքը, որ «Իրանը պլանավորում Է կամ պլանավորել Է առաջինը հարված հասցնել»: Մայիսի 16-ին նախագահ Թրամփը հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությունը պատերազմի չի վերաճի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]