1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի ծովուժի հրթիռանավերը մտել են Պարսից ծոց

ԱՄՆ-ի ծովուժի հրթիռանավերը մտել են Պարսից ծոց

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հասցեին Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին ամերիկյան երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով, անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ « McFaul եւ Gonzalez Էսկադրային ականակիրները Հորմուզի նեղուցով անցել են մայիսի 16-ի երեկոյան՝ որեւԷ խոչընդոտի չհանդիպելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերի կողմից»:

Առկա տվյալներով՝ մարտանավերից յուրաքանչյուրը կարող Է կրել մինչւ 56 Tomahawk թեւավոր հրթիռներ՝ 1,6 հազար կմ հեռահարությամբ, ինչպես նաեւ հակահրթիռներ եւ հականավային հրթիռներ:

Նաեւ նշվում Է, որ ներկայում Հորմուզի նեղուցի ջրատարածքում Է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]