Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմավիր» և «Հրազդան» ՔԿՀ-երի աշխատակիցները բջջային հեռախոսներ են հայտնաբերել թաքստոցներում

«Արմավիր» և «Հրազդան» ՔԿՀ-երի աշխատակիցները բջջային հեռախոսներ են 
հայտնաբերել թաքստոցներում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում մայիսի 14-ի ժամը 15:30-ի սահմաններում, կալանավորված անձի կոշիկի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորիչի լար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, մայիսի 15-ի ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]