Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկը քննարկվելու է Երևանի ավագանու հերթական նիստում

Մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման 
առաջարկը քննարկվելու է Երևանի ավագանու հերթական նիստում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին մայիսի 22-ին կգումարի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում 14 հարց է:

Օրակարգում ընդգրկված հարցերից երեքը վերաբերվում են մայրաքաղաքի փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացմանը:

Նախագծերը ներկայացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ով առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը:

 «Առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ»,-նշված է որոշման նախագծում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]