Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավստրալիայում առաջարկել են ստեղծել ինքնասպանությունների կանխման նախարարություն

Ավստրալիայում առաջարկել են ստեղծել ինքնասպանությունների կանխման նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում առաջարկել են ստեղծել դաշնային նախարարություն՝ National Suicide Prevention Office, որը կզբաղվեր ինքնասպանությունների կանխմամբ: Համապատասխան հայտարարությամբ հանդես Է եկել Ինքնասպանությունների կանխման կազմակերպությունը (ԻԿԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինքնասպանությունների կանխումը մնում Է շատ բարդ խնդիր եւ այն անհրաժեշտ Է լուծել որպես ամբողջ հասարակության խնդիր՝ կառավարության մակարդակով, եւ ավստրալացիների ինքնասպանության փորձերը չդիտել առողջապահության դիրքերից»,-պարզաբանել Է ԻԿԿ-ի գործադիր տնօրեն Նյուվես Մյուրեյը:

Նրա կարծիքով՝ այդ աշխատանքում հարկավոր Է գործի դնել Centrelink-ի՝ սոցիալական ապահովության ավստրալական գործակալության աշխատակիցներին, ինչպես նաեւ ֆինանսական կոնսուլտանտներին եւ կոմունալ կազմակերպությունների աշխատողներին: Նրանց հարկավոր Է ուսուցանել՝ ի հայտ բերելու ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկանց, ասել Է Մյուրեյը:

Ավստրալիայի համայնքների խորհրդի կողմից մայիսին հրապարակված զեկույցի համաձայն, օրական միջին հաշվով ինքնասպանություն Է գործում ութ ավստրալացի: Ինքնասպանությունների մակարդակը տեղաբնիկ ավստրալացիների շրջանում երկու անգամ ավելի բարձր Է, քան ոչ բնիկների շրջանում: Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել Է 3128 մարդ, ինչը 9,1 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ:

Ինքնասպանություններն այժմ 13-րդ տեղում են այն պատճառների թվում, որոնք առավել հաճախ են հանգեցնում ավստրալացիների մահվան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]