Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Զեյնալյանը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նախարար Զեյնալյանը, ողջունելով միջազգային գործընկերներին Արդարադատության նախարարությունում, կարևորել է Կազմակերպության հետ ունեցած համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Ջեյն Բյուքենընը և Գիորգի Գոգիան շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2017 թվականին հրապարակված հաստատությունում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մատչելիությանը վերաբերող զեկույցից հետո Հայաստանում այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այդ համատեքստում  Ջեյն Բյուքենընն ընդգծել է, որ Հայաստանն այս հարցում գրանցել է հաջողություն, կատարվել են շատ աշխատանքներ և, չնայած դրան, դեռ անելիքներ կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա խնդիրները օրենսդրական ճանապարհով լուծելու հնարավորություններին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ