Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Ինեկոբանկը Թբիլիսիում կներկայացնի InecoPay ինովացիոն վճարային լուծումը


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի մայիսի 16 - 17-ը Թբիլիսիում կկայանա SME Banking Club –ի կողմից կազմակերպվող «Caucasus’19» 5-րդ ամենամյա տարածաշրջանային համաժողովը, որի շրջանակներում Ինեկոբանկը ստացել է հրավերք ներկայացնելու վերջին շրջանում բավականին մեծ հետաքրքրություն առաջացրած InecoPay ինովացիոն վճարային լուծումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ինեկոբանկից, այս լուծման շնորհիվ կազմակերպությունները հնարավորություն են ստացել առանց որևէ հավելյալ ներդրումների և ժամանակի վատնման ընդունել QR կոդի միջոցով վճարումներ, մինչդեռ հաճախորդների համար սա հարմարավետ և ապահով լուծում է, որի շնորհիվ նրանք կարող են իրենց բոլոր բանկային քարտերը կցել InecoMobile հավելվածին և իրականացնել վճարումները ցանկացած քարտից։

 «Ինեկոբանկը, մշտապես կատարելագործում է իր ծառայությունները, առաջարկելով հաճախորդների կարիքներին ու հարմարավետությանն ուղղված լուծումներ։ Ուրախ ենք համաժողովի ընթացքում ներկայացնել բանկի փորձն ու ձեռքբերումները, մասնավորապես, ՓՄՁ ոլորտին վերաբերող լուծումների ներդրման ասպարեզում», - նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինչպես հաղորդեցին բանկից՝ ՓՄՁ բանկային ակումբի համաժողովն իր շուրջը կհամախմբի տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի առաջատար կառույցների ներկայացուցիչներին՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի ոլորտին վերաբերող բանկային թրենդները և նորարարությունները քննարկելու համար։

---

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ