1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շանհայում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով

Շանհայում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արտակարգ իրավիճակների տեղական վարչության հաղորդագրության մեջ:
Փլուզումը տեղի Է ունեցել մայիսի 16-ի ցերեկը Չանինի շրջանի Mercedes-Benz գործարար կենտրոնում, որտեղ նորոգման աշխատանքներ Էին կատարվում շուրջ հազար քառակուսի մետր մակերեսում՝ շենքի 3 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսի դեպքում: Արտակարգ պատահարի հետեւանքով փլվածքների տակ Է մնացել 20 բանվոր:
«Ժամը 16:45-ի (Երեւանի ժամանակով12:45-ի) դրությամբ փլավածքների տակից հաջողվել Է հանել 19 բանվորների, նրանցից հինգը մահացել են, չնայած բժիշկների ջանքերին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մնացած տուժածների վիճակը գնահատվում Է՝ կայուն: Փլուզման պատճառն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]