Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացիներն աշխարհում մյուսներից ավելի հաճախակի են հարբում. հետազոտությունը

Բրիտանացիներն աշխարհում մյուսներից ավելի հաճախակի են հարբում. հետազոտությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի հաճախակի են հարբում, քան որեւիցե այլ երկրի բնակիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Global Drug Survey-ի հարցախույզի արդյունքները: Հետազոտողների տվյալներով՝ տարվա ընթացքում բրիտնացիները հարբում են միջին հաշվով 51,1 անգամ (շաբաթական գրեթե մեկ անգամ): Փոքր-ինչ ավելի պակաս են կոնծաբանությամբ զբաղվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Դանիայում եւ Հնդկաստանում: Հացախույզը ցույց Է տվել, որ այդ երկրների բնակիչները տարեկան հարբում են միջին հաշվով 41-ից մինչեւ 50,3 անգամ:

Համեմատաբար հազվադեպ են հարբում Չիլիում: Ինչպես ցույց Է տվել հարցախույզը, հարավամերիկյան հանրապետության բնակիչները դա անում են տարեկան 16,4 անգամ, ինչը ամենացածր ցուցանիշն Է վարկանիշի մասնակից երկրներում: Չիլիացիներից փոքր-ինչ ավելի հաճախակի են հարբում Պորտուգալիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Արգենտինայի եւ Հունգարիայի բնակիչները (տարեկան 20,2-ից մինչեւ 24,9 անգամ): Հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհում մարդիկ միջին հաշվով հարբում են տարեկան 33 անգամ: Ըստ որում ամենից շատ ոգելից խմիչքներով կոկորդը թռչել են ցանկանում Գերմանիայի բնակիչները (27,7 տոկոս): Ուշագրավ Է, որ, հետազոտողների տվյալներով, ամենից հաճախ ալկոհոլ գործածել ցանկանում են 25-ից բարձր տարիքի կանայք: Վարկանիշը կազմելիս հետազոտողները հաշվի են առել 30 երկրներից հարցման մասնակիցների տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]