Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կադաստրի կոմիտեն հայտնի և անհայտ անունների հետ կապված չարաշահումներ է բացահայտել

Կադաստրի կոմիտեն հայտնի և անհայտ անունների հետ կապված չարաշահումներ է 
բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող ավազի հանքերի չարաշահումների հետ կապված նյութերն ուղարկվել են պետական վերահսկողական ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ իր գործունեության ընթացքում հայտնաբերվել են գույքի չարաշահումներ, ապօրինի տնօրինումներ։ «Կադաստրի կոմիտեն բոլոր բացահայտումները, որոնցում կան դիրքի չարաշահման ռիսկեր, ուղարկվում են իրավապահ մարմիններ: Կոմիտեն սեփականության իրավունքի երաշխավորն է հանրապետությունում, և մեր մոտեցումն է, որ մենք զերծ պետք է լինենք բացահայտումների մասին բարձրաձայնելուց: Դեպքերը բազմաթիվ են՝ կան և հայտնի, և անհայտ անուններ»,-նշեց նա:

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ Արարատի մարզի Ռանչպար գյուղ էր այցելել, որից հետո  անդրադարձել էր գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]