Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Տիգրան Ավինյանը նախարարությունների թվի կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի նախնական փուլն է համարում


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարարությունների թվի կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի նախնական փուլն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ: «Առաջին հերթին  մենք ընդհանուր ռազմավարություն ենք որդեգրելու քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման համար», - ասաց նա՝ դժվարանալով պատասխանել, թե  քանի փոխնախարար կլինի ամեն մի նախարարությունում:

«Գործառույթներից ելնելով է որոշվելու, գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյոք թերբեռնված կամ գերբեռնված են եղել այդ փոխնախարարները ու ըստ ֆունկցիաների ու գործառույթների, քանակները կհստակեցվեն», - նշեց Ավինյանը՝ հավաստիացնելով, որ դեռևս զանգվածային կրճատումներ չկան և դեռ չեն էլ պլանավորվում:

« Պետական ծառայության համակարգը արդյունավետ չի գործում: Այն վերանայումների կարիք ունի:Ես ենթադրում եմ, որ «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք որոշ միջոցառումներ նաև նախաձեռնելու ենք այն քաղծառայողների համար, որոնք դուրս են մնալու քաղծառայության համակարգից», - ասաց Տիգրան Ավինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ