Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացիների կեսից ավելին այն կարծիքին Է, որ Եվրամիությունը, որի մեջ այժմ մտնում Է 28 երկիր (միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանաբար կփլուզվի առաջիկա 20 տարում: Այդ մասին վկայում Է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որի տվյալները մայիսի 16-ին ներկայացրել Է The Guardian թերթը: Հետազոտության համաձայն, որն անցկացվել Է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի պատվերով, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում եւ Լեհաստանում հարցման մասնակիցների 50 տոկոսից ավելին կարծում Է, որ ԵՄ-ի փլուզումը «իրական հնարավորություն» Է առաջիկա 10-20 տարում: Այս կարծիքը, ինչպես նշում են 14 երկրում անցկացված հարցման հեղինակները, երկրներ, որոնք Եվրախորհրդարանում ունեն տեղերի 80 տոկոսը, Ֆրանսիայում պաշտպանում Է մասնակիցների 58 տոկոսը: Եվրոսկեպտիկներն ավելի շատ են միայն Սլովակիայում (66 տոկոս):

Միայն երեք երկրում՝ Շվեդիայում, Դանիայում եւ Իսպանիայում, Է նման տխուր հեռանկար կանխագուշակողների բաժինը կազմել Է հարցվածների կեսից պակաս մասը՝ 44 տոկոս, 41 տոկոս եւ 40 տոկոս՝ համապատասխանաբար: Հարցման մասնակիցների շուրջ մեկ երրորդը, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ-ի անդամ երկրների միջեւ զինված հակամարտությունների առաջացումը, որը հենց ստեղծվել Է եվրոպական աշխարհամասում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով: Այս կարծիքը, մասնավորապես, պաշտպանում Է «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների 46 տոկոսը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» գերմանական կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը: Հարցվածների երեք քառորդը կարծում Է, որ քաղաքական համակարգը կա՛մ ազգային մակարդակով, կա՛մ Եվրամիության մակարդակով անբավարար Է աշխատում: Ֆրանսիայում, ինչպես նշում Է հրատարակությունը, հարցմանը մասնակցածների միայն 15 տոկոսն Է պաշտպանում հակառակ կարծիքը: Ուսումնասիրությունն անցկացվել Է Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին նշանակված ընտրությունների նախաշեմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]