Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Airbus-ը պատրաստվում Է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում

Airbus-ը պատրաստվում Է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիան համաձայնագիր Է ստորագրել Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչության (RATP) հետ: Այն վերաբերում Է Փարիզի տարածքում, ավելի ճիշտ քաղաքի օդային տարածությունում, Airbus-ի քաղաքային օդային տրանսպորտի ստեղծմանը վերաբերող մշակումների կիրառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը UAM (Urban Air Mobility, «Քաղաքային օդային տրանսպորտ») ծրագրի մասին Է: Ներկայում այդ ծրագրի շրջանակներում Airbus-g ստեղծում Է մի ամբողջ շաք թռչող սարքեր: Այժմ կորպորացիայում մշակման փուլում Է գտնվում Skyways անօդաչու թռչող ապարատը մանր բեռների, մասնավորապես, ծանրոցների առաքման համար: Այն վայրԷջք կկատարի ընդունող կայանի շենքի վրա, որտեղ ծանրոցն ավտոմատ մանիպուլյատորով կուղարկվի առանձին պահարանիկ, որի համարն ու կոդը կհաղորդվի սպասարկյալին:
Եվս մեկ նախագիծ Է VOOM-ը, այն օպերատիվորեն ժամանող ուղղաթիռների, յուրատեսակ օդային տաքսու արագ պատվեր Է քաղաքում առանձնացված վայրԷջքային հրապարակներում: Հետագայում ընկերությունը մտադիր Է ստեղծել նաեւ խոշոր մարդատար անօդաչուներ՝ չորս օդապտուտակով: Այդ Pop Up Next ծրագիրը մշակվում Է Audi ընկերության եւ Italdesign դիզայներական կենտրոնի հետ համատեղ: Մշակման փուլում Է նաեւ Vahana միտեղանի անօդաչուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]