1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արսենալ»-ը քննադատության է ենթարկել ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

«Արսենալ»-ը քննադատության է ենթարկել ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհ է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացվում է Բաքվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: ««Արսենալ»-ում բոլորն ուրախ են Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսի»-ի դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք այն հանգամանքից, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա, արդյոք «Արսենալ»-ի անգամ 6 հազար երկրպագուները մեկնեն Բաքու, հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում` ՈՒԵՖԱ-ի նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալ»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը: Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրությունը հարցում և նման բան չի կրկնվի»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]