1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրիայում արգելել են հիջաբ կրել տարրական դպրոցում

Ավստրիայում արգելել են հիջաբ կրել տարրական դպրոցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:
Օրենքի համաձայն, արգելքը վերաբերում Է տարրական դպրոցում հագուստի ատրիբուտներ կրելուն, որոնք, կրոնական կամ գաղափարախոսական մոտիվներով, ծածկում են գլուխը, դեմքը եւ մազերը:
Միեւնույն ժամանակ պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները, որը գլխավորում Է կանցլեր Սեբաստիան Կուրցը, ընդունել են, որ օրինագիծը կարող են վիճարկել Ավստրիայի Սահմանադրական դատարանում:
Ավելի վաղ երկրում հիջաբներ կրելու արգելք Էին սահմանել դատարաններում, դպրոցներում, բացի տարրականներից, եւ մի շարք այլ հասարակական վայրերում:
Բացի այդ, կրոնական մոտիվներով գլխաշոր կրել չեն կարող ոստիկանները, դատավորները, դատախազները եւ մյուս պետծառայողները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]