1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Գահերի խաղի» երկրպագուները պահանջել են վերանկարահանել սերիալի ութերորդ եթերաշրջանը

«Գահերի խաղի» երկրպագուները պահանջել են վերանկարահանել սերիալի ութերորդ եթերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» երկրպագուները պահանջել են վերանկարահանել սերիալի եզրափակիչ Էպիզոդը: Համապատասխան հանրագիրը հայտնվել Է Change.org կայքում, տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը: «Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Բրեթ Ուայսն ապացուցեցին, որ չափազանց անձեռնհաս սցենարիստներ են, երբ չունեն ելակետային նյութ (այսինքն՝ գրքեր), որոնցից կարելի լիներ օգտվել: Այս սերիալն արժանի Է այնպիսի եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա»,-ասված Է հանրագրի տեքստում: Ներկայում այն ստորագրել Է ավելի քան 230 հազար հանդիսական:

«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել Է ապրիլի 14-ին: Այդ ժամանակվանից երկրպագուները քանիցս իրենց դժգոհությունն են հայտնել սերիաների սյուժեից, ինչպես նաեւ կինովրիպումներից, որոնք թույլ են տվել սերիալի ստեղծողները: «Գահերի խաղը» կինոսագայի ութերորդ եթերաշրջանի նախավերջին սերիան դիտումների նոր ռեկորդ Է սահմանել ԱՄՆ-ում՝ 18,4 մլն դիտում հավաքելով եթերային ցուցադրությունում, ինչպես նաեւ HBO GO եւ HBO NOW հարթակներում: Հանդիսատեսների միջին թիվն ութերորդ եթերաշրջանի ընթացքում գնահատվում Է 43 միլիոն՝ մեկ սերիայի համար, ինչը 10 միլիոնով ավելի Է, քան յոթերորդ եթերաշրջանում: Կինոսագայի վերջին սերիան կցուցադրվի մայիսի 19-ին: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]