Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկման պայմանագրերի հարցում ՊԵԿ մասնագետների կողմից ուղղորդումների լուրերին

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկման 
պայմանագրերի հարցում ՊԵԿ մասնագետների կողմից ուղղորդումների լուրերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արձագանքել է շրջանառվող լուրերին այն մասին, թե երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Անանյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ն ուղղորդելու որևէ իրավասություն չունի:  «Խնդրում եմ այդ տեղեկատվությունը փոխանցեք մեզ, եւ եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա, ապա ուղղորդողները խիստ կպատժվեն:Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի»,-հավելեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]