Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն նորերով

ԱԺ անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն 
նորերով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի անցակետերում անվտանգության ապահովման նպատակով տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն նորերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ սարքերը հին են և անընդհատ խափանվում են: «Արտադրությունից դուրս եկած են անգամ այդ ռենտգեն սարքերի պահեստամասերը»,-ասաց նա:

Ռենտգենային զննող չորս սարքավորումներ ձեռք բերելու համար 85 մլն դրամ կպահանջվի:

Գալստյանը հերքեց նաև այն լուրերը, որ այդ սարքերից մեկը տեղակայված է լինելու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մուտքի մոտ: «ԱԺ նախագահի մուտքի մոտ տեղադրվելու է միայն կամարը, ռենտգեն սարքը այլ տարածքի համար է նախատեսված: Սուտ է նաև այն տեղեկատվությունը,որ իմ տեղակալը զենք է անցկացրել շենք: Դրանք ընդամենը քննարկումներ են»,-հավելեց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահի գործողումների քանակին՝ Գալստյանն ասաց, որ հրավերները բավական շատ են: «Այդ հրավերներից ընտրվում է  այն մասը, որն անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության, պետության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ գործողումների քանակն այս տարի ավելացել է նախորդ տարվա համեմատ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]