Ֆիլիպիններում նախագահի երեք երեխաները հաղթանակ են տարել ընտրություններում. CNN
13:12, 16 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը եւ երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, ընտրություններում գրանցվել են բազմաթիվ խախտումներ: Սառա Դուտերտեն, որն զբաղեցնում Է Դավաոյի՝ իր հոր հայրենի քաղաքի քաղաքագլխի պաշտոնը, վերընտրվել Է պաշտոնում: Նա ստացել Է ավելի քան 580 հազար ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ ընդամենը մոտավորապես չորս հազար ձայն:
Նրա եղբայրը՝ Սեբաստիան Դուտերտեն, դարձել Է Դավաոյի փոխքաղաքապետը: Այդ ընտրություններում նա մրցակիցներ չի ունեցել. նա զբաղեցրել Է այն պաշտոնը, որն ազատել Էր նրա եղբայրը՝ Պաոլո Դուտերտեն: Պաոլոն քվեարկության արդյունքում զբաղեցրել Է երկրի Ներկայացուցիչների պալատի պատգամավորի աթոռը. նրա օգտին քվեարկել են 197 հազար ընտրողներ, իսկ նրա մերձավոր մրցակիցը հավաքել Է հինգ հազարից փոքր-ինչ ավելի ձայն:
Նշվում Է, որ ընտրությունների ընթացքում պետական կառավարման բարձրագույն մարմիններ ընդդիմությունից ոչ մի թեկնածու չի անցել:
Ֆիլիպինների ղեկավարը հայտնի Է իր հանդուգն արարքներով եւ կտրուկ արտահայտություններով: Սեպտեմբերին Դուտերտեն ընդունել Էր արտադատական սպանությունները երկրում թմրաբիզնեսի դեմ պայքարի արշավի ընթացքում: Մինչ այդ նա ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային անվանել Է «պոռնիկի զավակ»:
CNN-ի հաղորդագրության համաձայն, մայիսի սկզբին անցկացված հարցումները ցույց են տվել, որ Ֆիլիպինների բնակիչների կողմից նախագահի գործունեությանը հավանության վարկանիշը հասնում Է 72 տոկոսի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում