Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քունսի «Ճագար» քանդակը 91,1 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում

Քունսի «Ճագար» քանդակը 91,1 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսի «Ճագար» քանդակը 91,1 միլիոն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում: Այս ցուցանիշը ռեկորդային Է այժմ ապրող նկարչի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հաղորդվում Է Twitter-ում աճուրդային տան պաշտոնական Էջում: «Ջեֆ Քունսի «Ճագարը»՝ Նյուհաուսի հավաքածուից, վաճառվեց 91,075 միլիոն դոլարով եւ սահմանեց աճուրդների նոր համաշխարհային ռեկորդ ներկայում ապրող նկարչի համար»,- նշված Է աճուրդային տան հաղորդագրության մեջ: Սկզբնապես քանդակը գնահատվել Էր 50 – 70 միլիոն դոլար: «Ճագար» քանդակը նկարիչն ստեղծել Է 1986 թվականին: Այն պատրաստված Է չժանգոտվող պողպատից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]