Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է ավելացնել պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

Կառավարությունն առաջարկում է ավելացնել պատժախցում գտնվելու 
ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ հավելյալ սահմանափակումներ կիրառել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության մայիսի 16-ի նիստում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելել հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալն ու ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապը: Դատապարտյալը պետք է յուրաքանչյուրից օգտվելիս մանրամասն հիմնավորի դրանք»,- ասաց Զեյնալյանը:

Փաթեթով նախատեսվում է նաև ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի առնել ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը, այլ նաև, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]