Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նազարբաեւն աշխատում Է Ղազախստանում ապահովել իշխանության խաղաղ անցումը

Նազարբաեւն աշխատում Է Ղազախստանում ապահովել իշխանության խաղաղ անցումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 16-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, հայտարարել Է, որ իր աշխատանքը նպատակամղված Է հանրապետությունում իշխանության խաղաղ անցումն ապահովելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Արտահերթ ընտրությունները, որոնց անցկացմանը մեկ ամսից պակաս ժամանակ Է մնացել, ուղղված են երկրի կայուն զարգացման ուղու ապահովմանը:

«Նուր Օթան» կուսակցության արտահերթ համագումարում ես առաջարկեցի Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին ընտրել մեր երկրի նախագահ: Նրան համարում եմ առավել պատրաստված մարդը, որը կշարունակի սկսված գործը, կապահովի հաջորդայնությունը»,-ասել Է Նազարբաեւը: Նա նշել Է, որ իբրեւ ազգի առաջնորդ եւ երկրի Անվտանգության խորհրդի նախագահ շարունակելու Է մասնակցել պետության զարգացման ռազմավարական ուղղություններով իրականացվող աշխատանքին, ներառյալ ներքին ու արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը: «Դա առանձնապես կարեւոր Է այն ժամանակաշրջանում, երբ գլոբալ տնտեսական զարգացման բոլոր գործընթացների սրընթաց տրանսֆորմացիա Է դիտվում: Իմ ամբողջ աշխատանքը լինելու Է այն, որ աջակցություն ցուցաբերվի նոր նախագահի գործունեությանը, ապահովվի իշխանության խաղաղ անցումը եւ շարունակվի այն աշխատանքը, որը մենք սկսել ենք»,-ընդգծել Է Ղազախստանի առաջին նախագահը: Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ Է նշանակել հունիսի 9-ին: Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումն սկսվել Է ապրիլի 10-ին եւ ավարտվել՝ ապրիլի 28-ին: Թեկնածուների գրանցման փուլը շարունակվել Է մինչեւ մայիսի 11-ը: Այնուհետեւ սկսվել Է նախընտրական քարոզչությունը, որը կավարտվի հունիսի 8-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]