Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Կառավարությունը մշակել է գործազրկության մակարդակի նվազեցման ծրագիր


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանում գործազրկության մակարդակի նվազեցման ծրագիր է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ 2018թ. վերջի դրությամբ գործազրկությունը ՀՀ-ում կազմում է մոտ 20%:  

«Միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հիմնասյուների վրա: Առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը` զբաղվածության խթանումը, երրորդն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը գլխադասային նախարարությունների ղեկավարներին խնդրեց թիրախներն ու ժամանակացույցը սահմանել մինչև հունիսի 15-ը:

«Միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են: Մեզ մնացել է սահմանել հստակ թիրախները, այսինքն` կոնկրետ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են ամեն միջոցառումից, և այն ժամանակացույցը, որով  մենք ընթանալու ենք»,- նշեց փոխվարչապետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ