Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը
11:40, 16 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորագավթի մարզադպրոցում ընթացող Հայաստանի առաջնության մեկնարկային օրը միմյանց դեմ մրցեցին խոցասուսեր և ճկասուսեր ձևերում մրցող մարզիկները: Տղամարդկանց պայքարում խոցասուսերում Հայաստանի չեմպիոնը Էդուարդ Օվիկյանն է, իսկ կանանց ճկասուսերում՝ Աիդա Ալոյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում են 140 մարզիկներ Երևանից և հանրապետթյան մարզերից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում