Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայում համերգով եւ լուսային շոուով են նշել Էյֆելյան աշտարակի 130-ամյակը

Ֆրանսիայում համերգով եւ լուսային շոուով են նշել Էյֆելյան աշտարակի 130-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակի գետնախարսխի մոտ կազմակերպված բեմում տեղի Է ունեցել Էլեկտրոնային երաժշտության համերգ աշտարակի 130-ամյակի առթիվ, որը նշվում Է այս տարի: Երեկոյան աշտարակի կամարները լույսով Է ողողել գունագեղ լուսային շոուն՝ լազերային լուսարձակների կիրառմամբ, որը ներկայացրել Է այդ կոթողի պատմությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տոնի մեդիական մասին նախորդել Է բարեգործականը. Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոյի հանձնարարությամբ 6-ից 12 տարեկան 1,3 հազար դպրոցականների համար կազմակարպվել են անվճար Էքսկուրսիաներ աշատարակով: Ժամը 20:30-ին (Երեւանի ժամանակով 22:30-ին) բեմից հնչել են ֆրանսիացի երգչուհի եւ կոմպոզիտոր Ժանն Ադեդի երգերը, որն անվճար ելույթ Է ունեցել բազմաթիվ հանդիսականների առջեւ:
Լուսային շոուի միջոցով աշտարակի պատմությունը ներկայացրել Է ֆրանսիացի հայտնի բեմադրող Բրունո Սեյլիերը: Այդ երեկո տոնական շոուն կրկնվել Է երեք անգամ (սկսած 22:00-ից ժամը մեկ): Սպասվում Է, որ ներկայացումը կկրկնեն մայիսի 16-ին եւ 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]