Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցումը. Մերկել

Եվրահանձնաժողովը չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցումը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի շինարարությունը, չնայած Եվրամիության Գազի նոր դիրեկտիվի ընդունմանը: Այս մասին, ինչպես հայտնել Է Handelsblatt թերթը, մայիսի 15-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Նախագիծը գործնականում լիովին հաստատված Է:

Գազի նոր դիրեկտիվը Եվրահանձնաժողովին ավելի շատ հնարավորություններ Է ընձեռում («Հյուսիսային հոսք – 2»-ի իրականացման – ծանոթ. խմբ.) բողոքարկման համար: Սակայն նաեւ դա (դիրեկտիվը – ծանոթ. խմբ.) չի խանգարի նախագծին»,- ընդգծել Է Մերկելը: «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցման հարցում «հանգուցային հանգամանքը» կանցլերը համարել Է Ուկրաինան: Նրա կարծիքով՝ Կիեւը պետք Է մնա գազի տարանցորդ, չնայած նոր գազատարի հայտնվելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]