Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում նշվեց Ընտանիքի օրը

Գյումրիում նշվեց Ընտանիքի օրը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքի միջազգային օրը Շիրակի մարզում նշանավորվեց մի շարք  միջոցառումներով:  Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 15-ին անցկացվեց  «Ընտանիքը հասարակության հիմքն է» խորագիրը կրող ֆորում:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ, կարևորեց ընտանիքի դերը՝ առողջ հասարակության հիմքում։

«Ընտանիքի օրը ևս մեկ առիթ է խոսելու ընտանիքի կարևորության և ամրության մասին։ Շիրակի մարզն այժմ բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, այդ մարտահրավերները մեր ընտանիքներին էլ են վերաբերում՝ աղքատություն, անօթևանություն, այս ամենը մեր ընտանիքիներին ու երեխաներին են առնչվում։ Մենք անելիքներ ունենք բոլոր խնդիրները հաղթահարելու, մեր ընտանիքների ամրությունն ապահովելու համար։ Մեզ համար մեկ սկզբունք կա՝ ընտանիքն այլընտրանք չունի»,- ասաց նա:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն անդրադարձավ ընտանիքի կարևորությանը՝ նշելով, որ խաղաղ ու արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է։ «Տեսլականը մեկն է՝ մեր բալիկների փոքրիկ մարմիններում մաքառող գերհզոր կամքն ու տաղանդը, նրանց անսահման սերը իրենց ծնողների, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ապագայում նորաստեղծ ընտանիքների կայունության ու հավերժության գրավականն է լինելու»,-նշեց Լիլիթ ԳորգինյանըԸնտանիքի կարևորության մասին խոսել են նաև ոլորտի պատասխանատուները:

Ընտանիքի օրվան նվիրված ժամանցային միջոցառում տեղի ունեցավ  նաև Գյումրու թատերական հրապարակում:

Ընտանիքի միջազգային օրը հաստատվել է 1993թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Հայաստանում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով՝ Ընտանիքի օրն ամրագրվել է 2011 թվականին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]