Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

ՍԾՏՀ կենտրոնակայանում ներկայացվել է Հայաստանում ստեղծված «Travelinsights»  զբոսաշրջային նորարական գործիքը


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագորակցությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ զբոսաշրջության ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում մայիսի 15-ին ներկայացրել է Հայաստանում մշակված «Travelinsights» նորարական գործիքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

««Travelinsights»-ը միավորում է ճանապարհորդների պատմություններն ու արհեստական բանականությունը՝ կիրառելով բարդ ալգորիթմներ: Գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել առցանց գրառումները՝ այդ կերպ թույլ տալով հասկանալ ճանապարհորդների նախընտրություններն ու իրական խնդիրները, որոնց նրանք բախվում են: Գործիքը ստեղծվել է ոլորտի քաղաքականությունը մշակողների համար` իրական ժամանակում վերլուծվող փաստերի հիման վրա: Վերջինիս օգնությամբ ՀՀ կառավարությունը կարող է հասկանալ, թե զբոսաշրջիկները Հայաստանի` որպես զբոսաշրջային կենտրոնի մասին ինչ պատկերացումներ ունեն և մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն:
 
Շնորհանդեսի ավարտին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը պատասխանեց կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի մարմինների և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հարցերին: Նա, մասնավորապես, նշեց, որ «Travelinsights» նորարական գործիքը նաև կարող է օգնել բացահայտել ճանապարհորդական լավագույն տպավորություններ ստեղծելու կատարյալ բանաձևը` թույլ տալով ոլորտի գործարարներին հասկանալ սեփական ծառայությունները բարելավելու եղանակները:

Հարկ է նշել, որ հիշյալ գործիքը ստեղծվել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից, որը նպատակ ունի տարածել նորարարության և փորձարկումների մշակույթը՝ հանուն կայուն զարգացման»,- նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ