Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւանա լճի բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա մայիսի համեմատ դեռ պահպանվում է

Սեւանա լճի բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա մայիսի համեմատ դեռ 
պահպանվում է

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Նախորդ տարվա մայիսի 13-ի համեմատ այս տարվա նույն օրվա դրությամբ Սեւանա լճի հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով դեռ ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: 2019 թվականի ապրիլի առաջին օրերից մինչեւ մայիսի 13-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 54 միլիոն 498 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում: Արգիճի գետում նույն օրը ջրի ելքը կազմել է 29,8, Մասրիկ գետում՝ 16,2, Գավառագետում՝ 9,8 խորանարդ մետր  վայրկյան:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]