Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի խորհրդարանականները Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հարցեր

Արցախի խորհրդարանականները Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել են 
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի համահայկական նշանակության և հայության հոգևոր կյանքին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]