Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տպավորված է Հայաստանում գտնվելու 2.5 ամիսների իր տեսածով

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տպավորված է Հայաստանում գտնվելու 2.5 ամիսների իր 
տեսածով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն 2.5 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լին Թրեյսին տպավորված է Հայաստանով ու հայ երիտասարդներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց Հայ-ամերիկյան առևտրային պալատում իր ելույթի ընթացքում:

«Ինչպես ավելի վաղ նշել էի, ուրախալի է, որ Հայաստանում հասարակության մեջ կա շահագրգռվածություն, մոտիվացիա՝ շարունակելու ու առաջ տանելու փոփոխությունները, այդ մղումն առկա է: Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում ես արդեն հասցրել եմ հասկանալ, որ մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում: Նրանք արդեն գիտեն, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենցից: Անցած տարվա ժողովրդավարական ձեռքբերումների նյութականացումն այժմ կախված է Հայաստանի ժողովրդից»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը հավաստիացրեց, որ մինչ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել, զարգացնել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր տնտեսությունը և ձևավորել խաղաղության ու բարեկեցության համար անհրաժեշտ տիրույթը, Միացյալ Նահանգներն աջակցելու են Հայաստանին՝ որպես բարեկամ և գործընկեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]