Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի իշխանությունները 5,5 մլն եվրո կհատկացնեն «դեղին բաճկոնավորների» ակցիաներից տուժած գործարարներին

Ֆրանսիայի իշխանությունները 5,5 մլն եվրո կհատկացնեն «դեղին բաճկոնավորների» ակցիաներից տուժած գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վնասներ կրած ձեռնարկատերերը դրամական փոխհատուցումներ կստանան երկրի կառավարությունից: Այդ մասին, ինչպես մայիսի 15-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, իշխանությունները պլանավորում են լրացուցիչ 5,5 մլն եվրո հատկացնել համապատասխան նպատակների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդհանուր առմամբ օգնությունը բաշխվելու Է 34 քաղաքների միջեւ, որոնցից յոթը գտնվում են անդրծովյան տարածքներում: Տեղական հրատարակություններն ավելի վաղ հայտնել են, որ Սեն-Էտիենը, Նանտը եւ Մարսելը կստանան 300 հազարական եվրո: Ճշտվում Է, որ այդ օգնությունը չի չեղարկվում փոխհատուցումները՝ ապահովագրման արդեն գոյություն ունեցող մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությունը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետքարտուղար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտնել Է, որ երկիրը կերկարացնի այն կոմերսանտների աջակցման միջոցառումների գործողությունը, որոնց բիզնեսը տուժել Է «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների հետեւանքով: Պետքարտուղարի խոսքով՝ ձեռնարկատերերի աջակցման պետական միջոցառումների արժեքը 2018 թվականի նոյեմբերին բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր կազմում Է մոտավորապես 80 մլն եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]