Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

ԱՄՆ-ում ծնելիությունն իջել Է մինչեւ վերջին 32 տարվա ամենացածր մակարդակ




ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում ծնելիության ցուցանիշներն իջել են մինչեւ վերջին 32 տարվա ընթացքում ամենացածր մակարդակ: Այդ մասին մայիսի 15-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով վերջին կառավարական զեկույցը երկրի ժողովրդագրական իրադրության վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենն անցյալ տարվա ընթացքում, ներկայացված տվյալների համաձայն, գրանցվել Է 3,79 մլն նորածին, ինչը 2 տոկոսով պակաս Է, քան նախորդ տարի: Վերջին անգամ այսքան ցածր ցուցանիշ գրանցվել Էր 1987 թվականին:
Ծնելիությունն ԱՄՆ-ում շարունակում Է նվազել 2014 թվականից: Անցած տարվա ընթացքում 15-ից մինչեւ 44 տարեկան կանանց համար ծնելիության գործակիցն ընկել Է մինչեւ ռեկորդային ցածր նիշ՝ 59 մանկիկ՝ 1000 կնոջ հաշվով: Ընդ որում՝ այդ միտումը դիտվում Է ոչ միայն երկրի բնակչության սպիտակամորթ ներկայացուցչուհիների, այլեւ աֆրոամերիկացի, լատինամերիկացի կանանց եւ ասիական ծագում ունեցող բնակչուհիների շրջանում, ասված Է զեկույցում:
Երիտասարդ ամերիկուհիները, ինչպես նշում են փորձագետները, վերջին ժամանակներս ավելի ու ավելի են կողմնորոշվում դեպի կարիերային հաջողության ձեռքբերում եւ նյութական բերեկեցություն, ուստի նրանք ավելի ու ավելի հաճախ են հետաձգում երեխաների ծնունդը: Միակ տարիքային խումբը, որում 2018 թվականին նշվել Է ծնելիության աճ, 40-ից բարձր տարիքի կանայք են: 1980-ական թվականներից ի վեր նրանք ավելի ու ավելի մեծ ավանդ են ներդնում ԱՄՆ-ի ազգաբնակչության ավելացման գործում:
Հետազոտության հեղինակներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ծնելիության անկումը տեղի Է ունենում երկրի տնտեսական աճի ֆոնին: Տնտեսական վերելքը սովորաբար ուղեկցվում Է նորածնների թվի ավելացմամբ, սակայն անցյալ տարի դա տեղի չունեցավ: Մինչեւ վերջին ժամանակներս ԱՄՆ-ը մտնում Էր բնակչության բնական աճ ապահովող տնտեսապես զարգացած երկրների ոչ մեծ խմբի մեջ: Դեռ տասը տարի առաջ երկրում մեկ կնոջը բաժին Էր ընկնում միջին հաշվով 2,1 երեխա, 2018 թվականին այդ ցուցանիշն իջել Է մինչեւ 1,7:
Մարդահամարի դաշնային բյուրոյի գնահատումների համաձայն, երկրում անցյալ տարվա հունիսի 22-ի դրությամբ ապրում Էր 327,9 մլն մարդ: Յուրաքանչյուր ութ վայրկյանում լույս աշխարհ Է եկել մեկ երեխա, յուրաքանչյուր 12 վայրկյանում բնակիչներից ինչ-որ մեկը մահացել Է, յուրաքանչյուր 28 վայրկյանում ժամանել Է մեկ միգրանտ: Միջին հաշվով ստացվում Է, որ յուրաքանչյուր 13 վայրկյանում բնակչությունը համալրվել Է մեկ մարդով:
Ինչպես նշել են Բյուրոյի աշխատակիցները, ԱՄՆ-ը դառնում Է ռասայական առումով ավելի ու ավելի բազմազան երկիր՝ սպիտակամորթ բնակչության թվաքանակի անշեղ կրճատմամբ: Եթե այդ միտումը պահպանվի, ապա ընթացիկ հարյուրամյակի կեսերին սպիտակամորթներն ԱՄՆ-ում կկազմեն երկրի բնակչության կեսից պակաս մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ