Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենետիկում, հնարավոր Է, հայտնվել Է Բենքսիի նոր գրաֆիտին

Վենետիկում, հնարավոր Է, հայտնվել Է Բենքսիի նոր գրաֆիտին
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի շենքերից մեկի պատին հայտնվել Է գրաֆիտի, որի հեղինակը, հնարավոր Է, սթրիթ-արտ նկարիչ Բենքսին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փրկարար բաճկոնով երեխայի պատկերը, որը ձեռքին ջահ Է բռնել, հայտնվել Է Կա՛Ֆոսկարի ջրանցքի շենքի պատին: Իտալական ԶԼՄ-ներում գրաֆիտին անվանում են «Նավաբեկության ենթարկված երեխան»:
Աշխատանքի կատարման ոճը հիշեցնում Է Բենքսիի ստեղծագործությունները, թեեւ նկարիչն ինքն առայժմ չի հաստատել իր հեղինակությունը, գրում Է ANSA գործակալությունը: Որպես կանոն նա դա անում Է՝ նոր աշխատանքների պատկերները զետեղելով Instagram-ի իր օգտահաշվում:
Բենքսիի ստեղծագործությունները, որն իր գործերում արծարծում Է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երկերեսանիության հարցերը, մեծ ժողովրդականություն են վայելում ինչպես ժանմանակակից արվեստի երկրպագուների, այնպես Էլ հավաքորդների շրջանում: Նկարչին մինչ այժմ հաջողվում Է գաղտնի պահել իր անձը. ոչ ոքի, բացի իր մերձավոր օգնականներից, ստույգ հայտնի չԷ, թե ինչ տեսք ունի նա եւ իրականում ինչպես են կոչում նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]