Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մայիսի 16-ին սպասվող իրադարձությունները

Մայիսի 16-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մայիսի 16-ին, տեղի կունենա Հայաստանի կառավարության հերթական նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի վերադարձել Չինաստան կատարած աշխատանքային այցից, և նիստը հավանաբար կվարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և  ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիան» և Երիտասարդ գիտնականների խորհուրդը համատեղ կազմակերպում են «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:

Այսօր նախատեսված է նաև կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ «Պահանջում ենք քրեական պատասխանատվություն» խորագրով քաղաքացիական զբոսանք-ակցիա՝ կենդանասերների և նրանց կենդանիների մասնակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը հրավիրում է «Եվրամիությանը Լեհաստանի անդամակցության 15-ամյակը» խորագրով հանդիպմանը:

Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը Գյումրիում ևս տեղի կունենան միջոցառումներ:

Հրաչյա Մարտիրոսյանը հրավիրում է «Հայ-գերմանական ռապսոդիա» գրքի շնորհանդեսին:

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում թանգարանը կհայտարարի թումանյանական գինիների մեկնարկի մասին։ «Արմենիա Վայն» ընկերությունը և Հ.Թումանյանի թանգարանը համատեղ նախաձեռնությամբ թողարկել են «Տակառ» գինիների հատուկ շարք, որոնք փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով և թումանյանական քառյակներով։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]