1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ: Դա ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հետեւում Է «Գազպրոմ»-ի եռամսյակային հաշվետվությունից: Այդ ցուցանիշը նվազագույնն Է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ Է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր: Երկիրը տուժում Է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում Է տնտեսության գնողունակությունը: Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում Է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով: Ինչպես ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիան պահանջում Է նվազեցնել ռուսական գազի գինը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]